Բրունո Ֆերնանդեշը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել «Ալ-Հիլալ»։ Երկուշաբթի օրը հանդիպում է տեղի ունեցել սաուդյան ակումբի ներկայացուցիչների և ֆուտբոլիստի գործակալի միջև։

Այս մասին հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայից աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ երկու կողմերը քննարկել են ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը մինչև հունիսից հուլիս կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։

Բրունո Ֆերնանդեշի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 55 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 30-ամյա պորտուգալացին մանկունիանցիների կազմում անցկացրած 52 խաղում խփել է 19 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։