«Բայեր Լևերկուզենը» քննարկում է Ալվարո Արբելոային գլխավոր մարզիչ նշանակելու հնարավորությունը։
Նշվում է, որ Խաբի Ալոնսոն շուտով կհեռանա «դեղագործների» գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի «Ռեալ Մադրիդը»։
Լրագրող Միգել Անխել Դիասի խոսքով՝ «Բայերի» կողմից դիտարկվող թեկնածուների թվում է Արբելոան, ով ներկայումս գլխավորում է «Լոս Բլանկոսի» երիտասարդական թիմը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 42-ամյա մասնագետը կփոխարինի Ռաուլին «Կաստիլյայի»՝ «Ռեալ Մադրիդի» երկրորդ թիմի ղեկին։