Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Ժորժինյոն

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն կարիերան կշարունակի «Ֆլամենգոյում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա կիսապաշտպանը համաձայնության է եկել բրազիլական ակումբի հետ պայմանագրի շուրջ։ Ֆուտբոլիստը կփոխի ակումբային գրանցումը ամռանը, երբ լրանա նրա պայմանագիրը «Արսենալի» հետ։

Ժորժինյոն «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» 2023 թվականի հունվարին։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 խաղ՝ խփելով մեկ գոլ։