«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկ անել «Բարսելոնային» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Football365-ին։
Աղբյուրի համաձայն՝ առաջարկը կհետևի, եթե «Կարմիր սատանաները» հաջորդ մրցաշրջանում որակավորվեն Չեմպիոնների Լիգայի համար։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Ռուբեն Ամորիմի թիմը կարող է հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների Լիգային՝ հաղթելով Եվրոպա Լիգան։
Transfermarkt պորտալը 26-ամյա Արաուխոյին գնահատում է 50 միլիոն եվրո։