Լերոյ Սանեի և «Բավարիայի» միջև պայմանագրի երկարաձգումը կարող է ձախողվել

«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն փոխել է իր գործակալին և սկսել է աշխատել Պինի Զահավիի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լերոյ Սանեն պատրաստվում է նոր պայմանագիր կնքել մյունխենյան թիմի հետ։ 29-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը մյունխենյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջ։

Գերմանական Sky Sport-ի տվյալներով՝ պայմանագրի երկարաձգումը՝ աշխատավարձի կրճատմամբ և առանց բոնուսի, այլևս ընդունելի տարբերակ չէ Լերոյ Սանեի համար։

Հաղորդվում է, որ Լերոյ Սանեի աշխատավարձը կարող է նվազել 20 միլիոն եվրոյից մինչև 14-15 միլիոն եվրո, եթե նրա պայմանագիրը երկարաձգվի։

Նշվում է, որ «Բավարիայից» հեռանալուց հետո Սանեն կարող է հայտնվել Անգլիայում՝ «Արսենալում» կամ «Չելսիում»։