«Բարսելոնան» և թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը բանակցություններ են վարում նոր պայմանագրի շուրջ։ Երկու կողմերն էլ հույս ունեն շարունակել համագործակցությունը, սակայն դեռևս որևէ համաձայնության չեն հասել։
Ինչպես հայտնում է Մատեո Մորետտոն, «Ալ-Իթթիհադը» այն ակումբներից մեկն է, որը ուշադիր հետևում է իրավիճակին։ Սաուդյան գրանդը դեռ կապ չի հաստատել հոլանդացու հետ, բայց կարող է կոնկրետ գործողություններ ձեռնարկել, եթե նա չերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։
Ֆրենկի դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։