«Պալմեյրասի» եզրային հարձակվող Լուիջիի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
«Արսենալը» պատրաստ է այս ամռանը փորձել պայմանագիր կնքել երիտասարդ բրազիլացու հետ, սակայն կան նաև այլ հավակնորդներ Եվրոպայից՝ «Ինտերը» և «Բորուսիան»։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Ֆուտբոլիստը «Պալմեյրասի» հիմնական թիմի կազմում անցկացրել է ընդամենը 12 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Վինգերի գործող պայմանագիրը «Պալմեյրասի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ավարտը։