«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի վերաբերյալ իր սպասումներով և խոսել նաև վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին։
«Մենք գիտենք, թե որքան կարևոր է այս խաղը։ Մեզ հիանալի խաղ է սպասվում շատ ուժեղ թիմի դեմ, ինչը մենք տեսել ենք մեր սեփական աչքերով։ Մեզ ուշադիր և խելամիտ «Ինտեր» է պետք։
Վաղը մենք համատեղ որոշում կկայացնենք խաղացողների և իմ օգնականների հետ։ Տղաները պետք է ինձ ասեն, թե ինչ են զգում։ Պավարը որևէ մեծ խնդիր չուներ։ Լաուտարոն չի մարզվել «Բարսելոնայի» դեմ առաջին խաղից ի վեր։ Տեսնենք, թե ինչպիսին է նա այսօր մարզումների ժամանակ։
Յամալը՞․ Մենք պետք է փորձենք նրան գնդակ չտալ, չնայած դա անհնար է։ Պետք է նրա դեմ երկու խաղացող դնես և նրան ազատ տարածք չտաս։ Մենք կփորձենք նրան ուշադիր հետևել։ Նա շատ տաղանդավոր է և վտանգավոր։ Բոլորը փորձում են խաղալ նրա համար։ Ես տպավորված էի նրա արագ մտածողությամբ։ Նա միշտ գիտի, թե որն է լինելու իր հաջորդ քայլը», – Ինձագիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Ինտեր» – «Բարսելոնա» խաղը կկայանա մայիսի 6-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (3-3)։