«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է իր մարզչական կարիերայի ամենաբարդ մարզչի անունը։ Իսպանացու խոսքով՝ իր ամենադժվար մրցակիցը «Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպն էր։
Կլոպի «Լիվերպուլը» իմ մարզչական կարիերայի ամենամեծ փորձությունն էր։ Նա միշտ գլխացավ էր պատճառում ինձ։ Ես այնքան շատ օրեր ու գիշերներ անցկացրի մարզչական շտաբիս հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կանգնեցնել նրա թիմերին։
Կային պահեր, երբ մտածում էի. «Ես դա արեցի», և հաջորդ օրը ես շատ էի հուսահատվում։ Կլոպի գլխավորությամբ նվաճած երեք կամ չորս չեմպիոնական տիտղոսները իմ ամենամեծ նվաճումն են։ Ես երբեք ավելի ուժեղ մրցակցի չեմ հանդիպել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։