«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է իր մտքերով կիրակի օրը «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-2):
Աստղային ֆրանսիացին օգնեց «սերուցքայիններին» հաղթել՝ խփելով երկու գոլ։ «Ռեալ Մադրիդը» մրցաշարային աղյուսակում դեռևս չորս միավորով հետ է մնում «Բարսելոնայից», մինչդեռ դեռ չորս տուր կա ավարտին։
«Մենք կպայքարենք մինչև վերջ։ «Հալա Մադրիդ», – Մբապպեի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Հաջորդ փուլում Կառլո Անչելոտիի թիմը կխաղա «Բարսելոնայի» դեմ։ Չեմպիոնության երկու հավակնորդների միջև խաղը կկայանա հաջորդ կիրակի՝ մայիսի 11-ին, Երևանի ժամանակով 18:15-ին։