Մադրիդի «Ատլետիկոն» շարունակում է աշխատել «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերի շուրջ։ Կողմերն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի հարցում։
Marca-ի տվյալներով՝ «Ատլետիկոն» կարող է գործարքի մեջ ներառել 25-ամյա հարձակողական կիսապաշտպան Ռոդրիգո Ռիկելմեին։
Քրիստիան Ռոմերոյի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 55 միլիոն եվրո, մինչդեռ Ռիկելմեի գինը՝ 18 միլիոն եվրո։
Ռոմերոն ապրիլի վերջին դարձավ 27 տարեկան։ Վերջին հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը խոստովանել է, որ կցանկանար իր ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում։