«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Նոթինգհեմի» կիսապաշտպանին

«Նոթինգհեմի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ։ Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ «Սիթին» Գիբս-Ուայթին համարել է ամառային տրանսֆերային պատուհանի իրենց հիմնական նպատակներից մեկը։

Կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Մորգանը «Ֆորեսթերսի» կազմում անցկացրել է 34 խաղ, խփել է հինգ գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։