Նաիր Տիկնիզյանը կարիերան Իսպանիայում շարունակելու հնարավորություն ունի

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվ» Մոսկվայի պաշտպան Նայիր Տիկնիզյանը կարող է շարունակել իր կարիերան «Սևիլիայում»։

Sport Express-ի տվյալներով՝ Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը նախկինում աշխատել է Հայաստանի հավաքականում։

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սևիլիան» արդեն փորձել էր ձեռք բերել Տիկնիզյանին, սակայն բանակցությունները դադարեցվել էին։