«Բարսելոնայի» իսպանացի դարպասապահ Ինակի Պենյան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի ցանկանում Պենյային պահել ակումբում։
Նշվում է, որ մարզիչի և 26-ամյա դարպասապահի միջև լուրջ կոնֆլիկտ կա։
Ընթացիկ մրցաշրջանում Ինակի Պենյան կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման, որոնցից 6-ում դարպասը պահել է անառիկ։