«Մանչեսթեր Յունայթեդը» չի աշխատում «Պարի Սեն Ժերմենի» խորհրդատու Լուիշ Կամպուշին թիմ հրավիրելու շուրջ։
Ֆրանսիական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Կարմիր սատանաների» ներկայացուցիչները բանակցություններ են վարում պորտուգալացու հետ։
Սակայն, ինչպես պնդում է լրագրող Բեն Ջեյքոբսը, այս տեղեկատվությունը ճիշտ չէ. «Մանչեսթեր Յունայթեդը» չի հետաքրքրվում Կամպուշով, նույնը վերաբերում է նաև «Չելսիին»։
60-ամյա ֆունկցիոները շարունակում է քննարկել ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիրը։ Լուիշ Կամպուշի ներկայիս աշխատանքային պայմանագիրը փարիզյան գրանդի հետ լրանում է այս ամռանը։