Հարձակվող Դարվին Նունյեսը կարող է լքել «Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ըստ Fichajes-ի՝ մերսիսայդյան ակումբը կքննարկի ուրուգվայցու՝ 40-45 միլիոն եվրոյով վարձակալությամբ հեռանալու հնարավորությունը։ 25-ամյա Նունյեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Ատլետիկոն»։
Մի ժամանակ՝ 2019/2020 մրցաշրջանում, Դարվինը արդեն խաղացել է Իսպանիայում՝ «Ալմերիայի» կազմում։ Դարվին Նունյեսը «Լիվերպուլում» խաղում է 2022 թվականի ամռանից՝ «Բենֆիկայից» տեղափոխվելուց հետո։
Այդ ժամանակվանից ի վեր հարձակվողը խաղացել է 139 պաշտոնական խաղ, որոնցում խփել է 40 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում թիմակիցների համար։