Էնցո Մարեսկա․ ««Լիվերպուլը» ցույց տվեց, թե ինչու է հաղթել Պրեմիեր Լիգայում»

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան անդրադարձել է «Լիվերպուլի» նկատմամբ տնային հաղթանակին (3-1):

«Շատ կարևոր երեք միավոր, հատկապես մրցաշրջանի այս փուլում։ Նրանք ստիպեցին մեզ խորը պաշտպանվել, ինչը մեզ դուր չի գալիս։ Մենք պլանավորել էինք ագրեսիվ գործել, բայց մրցակիցը ստիպեց մեզ անցնել այլ պլանի։

Ֆուտբոլիստները բավականին լավ հարմարվեցին։ «Լիվերպուլը ցույց տվեց, թե ինչու է հաղթել Պրեմիեր Լիգայում. նրանք ունեն բարձրակարգ թիմ», – ասել է Մարեսկան Sky Sports-ին։