«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հակառեկորդ է սահմանել։
Ռուբեն Ամորիմի թիմը Անգլիայի առաջնության 35-րդ տուրում 3-4 հաշվով պարտվեց «Բրենտֆորդին»։ Այս պարտությունը նրանց 16-րդն էր մրցաշարում, որը ակումբի համար ամենավատն էր 1992-93 մրցաշրջանից ի վեր։
Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրենտֆորդի» դեմ խաղաց փորձարարական կազմով, քանի որ «Կարմիր սատանաները» մայիսի 8-ին Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում կմրցեն «Ատլետիկի» հետ։
«Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասնհինգերորդ հորիզոնականը՝ Պրեմիեր լիգայում անցկացրած իր ողջ ընթացքում վաստակած ամենաքիչ միավորներով (39)։