«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կադրային իրավիճակի մասին Իսպանիայի առաջնությունում «Վալյադոլիդի» նկատմամբ 2-1 հաշվով դժվարին հաղթանակից հետո։
«Ես պլանավորել էի, որ Պեդրին և դե Յոնգը խաղան 45-ական րոպե [և այդպես էլ եղավ – խմբ.]: Բայց ես նաև ուզում էի, որ Ռաֆինյան և Յամալը խաղան ավելի քիչ:
Մենք շատ փոփոխություններ կատարեցինք կազմում, բայց ես ոչ մեկից հիասթափված չեմ: Ես հավատում եմ երիտասարդ խաղացողներին», – լրագրողներին ասել է Ֆլիկը: