«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է ճապոնացի պաշտպանի ծառայություններով

Մինչ Դորտմունդի «Բորուսիան» ու «Բավարիան» ծրագրեր են կազմում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Կո Իտակուրայի տրանսֆերի վերաբերյալ, «Մանչեսթեր Սիթին» իր հերթին ցանկանում է վերադարձնել ճապոնացուն Մառախլապատ Ալբիոն։

Ինչպես հայտնում է Sky-ը, անգլիական գրանդն իրավունք ունի առաջնային տեղեկություն ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ և ակումբում տեղյակ են մյուս ակումբների հետաքրքրության մասին։

Կոն հենց «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել գերմանական ակումբ 2022 թվականին։ Նա անգլիական ակումբի համակարգում էր 2019 թվականից, սակայն այդ ժամանակահատվածում վարձավճարով հանդես էր գալիս այլ ակումբներում («Գրոնինգեն», «Շալկե»),

«Մանչեսթեր Սիթին» այժմ դիտարկում է ֆուտբոլիստին վերադարձնելու հնարավորությունը, բայց նաև նշվում է, որ «Բավարիան» ևս լրջորեն է տրամադրված այս տրասնֆերի հարցու, քանի որ Կիմ Մին Ջեն հնարավոր է այս ամառ հեռանա գերմանական ակումբից։