Միկել Արտետա. «Ես վստահ եմ, որ նա կմնա թիմում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն լուրերին, որ Ուիլյամ Սալիբան կարող է լքել լոնդոնյան ակումբը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում»։

«Ես վստահ եմ, որ նա կմնա։ Ես խոսեցի նրա հետ, և նա ասաց ինձ, որ երջանիկ է ակումբում և ցանկանում է շարունակել խաղալ «Արսենալում»։

Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններին, դա որոշ ժամանակ կպահանջի։ Մենք ուզում ենք հանդես գալ ամենաբարձր մակարդակով, այնպես որ վստահ եմ, որ Սալիբան երջանիկ է և ցանկանում է մնալ», – Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսին: