«Ռեալ Մադրիդի» հանդերձարանում վստահ են, որ Խաբի Ալոնսոն ամռանը կգլխավորի թիմը

«Ռեալ Մադրիդի» հանդերձարանում ակտիվորեն քննարկվում է, որ Խաբի Ալոնսոն այս ամռանը կդառնա «Լոս Բլանկոսի» նոր գլխավոր մարզիչը՝ փոխարինելով Կառլո Անչելոտտիին։

Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական» ակումբը նույնպես կասկած չունի, որ իտալացի մասնագետը շուտով կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։

Խաբի Ալոնսոյի ներկայիս ակումբը՝ «Բայեր Լևերկուզենը», պատրաստվում է իսպանացի մասնագետի հեռանալուն և դիտարկում է նրան փոխարինելու տարբերակներ։