Կազեմիրոյի աշխատավարձը զգալիորեն կարող է բարձրանալ

«Մանչեսթեր Յունայթեդի» 33-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն զգալի աշխատավարձ կստանա, եթե «Կարմիր սատանաները» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեն՝ հաղթելով Եվրոպա Լիգան։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրում նշված է, որ եթե մանկունիանցիները հասնեն Չեմպիոնների Լիգա, նրա աշխատավարձը կբարձրանա 100,000 ֆունտ ստեռլինգով։

Արդյունքում, նրա շաբաթական եկամուտը կկազմի 500,000 ֆունտ ստեռլինգ։ Նույն աշխատավարձը ստացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբում իր երկրորդ մրցաշրջանի ընթացքում։

Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Կարմիր սատանաները» 3-0 հաշվով հաղթեցին Բիլբաոյի «Ատլետիկին»։ Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին։