«Բարսելոնան» երկարաձգեց Լա Լիգայում անպարտելի հանդիպումների շարքը

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի արտագնա խաղում «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»։

Կատալոնացիները 2025 թվականին երկարաձգեցին իրենց անպարտելի հանդիպումների շարքը Լա Լիգայում՝ տանելով 13 հաղթանակ և 2 ոչ-ոքի։

Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը միավորներ կորցրեց միայն «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում (1-1) և «Բետիսի» դեմ տնային խաղում (1-1)։

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ 79 միավորով։ Մայիսի 11-ին կատալոնացիները Լա Լիգայի 35-րդ տուրում կընդունեն «Ռեալ Մադրիդին»։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18։15-ին։