«Լիվերպուլը» հետաքրքրված է Բելգիայի հավաքականի պաշտպանով

«Բրյուգեի» ձախ պաշտպան Մաքսիմ դե Կույպերը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Ինչպես հայտնում է լրագրող Բենսե Բոկակին՝ «Լիվերպուլը» ֆուտբոլիստին համարում է պաշտպանության ձախ եզրը ուժեղացնելու իդեալական տարբերակ։ 24-ամյա ֆուտբոլիստը, ինչպես սպասվում է, մրցակցություն կստեղծի Էնդրյու Ռոբերտսոնի համար։

Պաշտպանը այս մրցաշրջանում «Բրյուգեի» կազմում անցկացրած 50 խաղում խփել է չորս գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում, իսկ Բելգիայի հավաքականի կազմում անցկացրած ութ խաղում նա խփել է երկու գոլ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։