Հայտնի է Լերոյ Սանեի ապագան «Բավարիայում»

«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան թիմը բանակցություններ է վարում 29-ամյա գերմանացու հետ, իսկ փաստաբանները մշակում են համաձայնագրի մանրամասները։

Սանեն այս մրցաշրջանում անցկացրել է 42 խաղ, խփել 12 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։