Դեկուն հանդիպել է Ռաֆինյայի գործակալի հետ

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան, որ անցկացնում է փայլուն մրցաշրջան և համարվում «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկը, կարող է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։

Ինչպես հայտնում է Marca-ն, «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հանդիպել է Ռաֆինյայի գործակալի հետ՝ նոր պայմանագրի քննարկման նախնական հիմքեր դնելու համար։ Այդուհանդերձ, բանակցությունները դեռ շատ նախնական փուլում են։

2024/2025 մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսայի» կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ խփելով 30 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ 28-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։