Բուկայո Սակա․ «Չեմ կարծում, որ երբևէ տեսել եմ նման ֆուտբոլիստ»

Անգլիացի հարձակվող Բուկայո Սական բարձր է գնահատել Լամին Յամալի խաղը՝ շեշտելով վերջինիս բացառիկ տաղանդը՝ երիտասարդ տարիքում։

«Նա թոփ ֆուտբոլիստ է։ Իսկապես անսովոր է․․․ այն, ինչ նա անում է իր տարիքում, ուղղակի անհավատալի է։ Դա անիրական է։ 17 տարեկանում նման մակարդակով հանդես գալն ուղղակի խելահեղ է։ Ոչ ոք այդպես չի խաղում։ Չեմ կարծում, որ երբևէ տեսել եմ նման ֆուտբոլիստ։ Պետք է նրան արժանի գնահատական տալ», – ասել է «Արսենալի» վինգեր Բուկայո Սական։