«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է 27-ամյա նիգերիացու հետ պայմանագիր կնքելով։ «Արսենալը» կփորձի պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Լուկմանի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում մասնակցել է 37 խաղի, խփել 18 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։