«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Իսպանիայի առաջնության «Վալյադոլիդի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններով։
«Բոլոր խաղացողները կմեկնեն թիմի հետ։ Ոչ ոք տանը չի մնա։ Մենք պետք է օգտագործենք մեր ողջ էներգիան», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։
Լա Լիգայի 34-րդ տուրի «Վալյադոլիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր՝ մայիսի 3-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։