«Լիվերպուլի» կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասը կմնա ակումբում։
Այս մասին հայտնել է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը որոշել է հրաժարվել «Բարսելոնա» տեղափոխվելու մտքից։ Հաղորդվում է, որ Դիասը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար։
Այս մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 խաղի, խփել 16 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Հարձակվողի ներկայիս պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։