«Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան պնդում է, որ ակումբը պայմանագիր կնքի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի հետ։ Կողմերի միջև արդեն մի քանի բանակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալական ակումբի և շվեդ ֆուտբոլիստի միջև բանավոր համաձայնություն կա, որ նա կարող է լքել թիմը ամռանը, եթե ստացվի 60-70 միլիոն եվրոյի առաջարկ։
«Արսենալի» կարճ ցուցակում է նաև «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, սակայն «Արսենալը» կարծում է, որ նրա համար պահանջվող գինը չափազանց բարձր է։
Այս մրցաշրջանում Գյոկերեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 խաղ, խփել 52 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։