«Ինտերի» մամուլի ծառայությունը հայտնել է հարձակվող Լաուտարո Մարտինեսի ստացած վնասվածքի բնույթի մասին, որը նա ստացել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին արտագնա խաղում (3-3)։
27-ամյա արգենտինացու մոտ ախտորոշվել էր ձախ ազդրի ծալման համար պատասխանատու մկանների լարվածություն։
Ըստ Corriere della Sera-ի՝ Լաուտարոն վճռականորեն տրամադրված է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Ներաձուրիի» պահեստայինների նստարանին գոնե տեղ գտնի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում։
Լաուտարոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրել է 47 խաղ՝ խփելով 21 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
Չեմպիոնների Լիգայում թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին Միլանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։