Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Լիվերպուլի» վաղաժամ չեմպիոնական տիտղոսը։
«Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և շնորհավորել «Լիվերպուլին» չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Նրանց թիմը կայունություն ցուցաբերեց և արժանի էր տիտղոսին», – Արտետայի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Թոթենհեմին» (5-1), ինչը թույլ տվեց նրանց ժամանակից շուտ նվաճել չեմպիոնի տիտղոսը։