Պաշտոնական․ «Ալ-Հիլալը» հեռացրեց գլխավոր մարզչին

«Ալ-Հիլալը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ։ Այս մասին հայտնել է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։

70-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է Ասիայի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում «Ալ-Ահլիի» դեմ կրած պարտությունից (2-3) մի քանի օր անց։

Ժեզուսի նախկին օգնական Մոհամմեդ Ալ-Շալհուբը նշանակվել է ակումբի ժամանակավոր գլխավոր մարզիչ։

Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում «Ալ-Հիլալը» 29 խաղում վաստակած 62 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար «Ալ-Իթթիհադին» զիջելով 6 միավորով։