Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Խաղն ավարտվեց «Քաղաքայինների» 1-0 հաշվով հաղթանակով, իսկ 35-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց Կևին դե Բրույնեն։
Բելգիացին այժմ դարձել է 250 արդյունավետ գործողության հեղինակ (գոլ+փոխանցում) Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ խաղալու ընթացքում։
Նախկինում միայն Լիոնել Մեսսին էր կարողացել հասնել նմանատիպ ցուցանիշի։