«Ռեալ Մադրիդի» հարձակվողը մտածում է հեռանալու մասին

«Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» հետևում են «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյին, ով կարող է լքել «Լոս Բլանկոսը» հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը մտածում է իսպանական գրանդից հեռանալու մասին, քանի որ զգում է, որ գտնվում է այնպիսի թիմային աստղերի ստվերում, ինչպիսիք են Կիլիան Մբապպեն, Վինիսիուս Ժունիորը և Ջուդ Բելինգհեմը։

Ռոդրիգոն սպասում է Խաբի Ալոնսոյի ժամանմանը «Ռեալ Մադրիդ», որպեսզի հասկանա իր դերը նոր նախագծում։ Ընդգծվում է, որ այս պահին Պրեմիեր Լիգայի գրանդ թիմերից ոչ մեկը բանակցություններ չի վարում Ռոդրիգոյի հետ, բայց նրանք պատրաստ են գործել, եթե ֆուտբոլիստը որոշի լքել մադրիդյան թիմը։

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։