«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Միլանի «Ինտերի» (3-3) դեմ կայացած առաջին խաղում։
AS պարբերականի հաղորդմամբ՝ Կունդեից լիարժեք վերականգնման համար կպահանջվի երեք շաբաթ։
Սա նշանակում է, որ ֆրանսիացին բաց կթողնի «Ինտերի» դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը և Մադրիդի «Ռեալի» դեմ մայիսի 11-ին կայանալիք տնային «Էլ-Կլասիկոն»։