Ջուդ Բելինգհեմը կարող է բաց թողնել «Սելտայի» դեմ հանդիպումը

Ինչպես հայտնում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ուրբաթ օրը չի մարզվել ընդհանուր խմբի հետ։

Բելինգհեմը մարզվել է անհատական ծրագրով՝ ակումբի մարզաբժշկական կենտրոնում։

Իսպանական AS պարբերականի տեղեկություններով՝ նրա մասնակցությունը առաջիկա հանդիպմանը կասկածի տակ է։ Այս պահին հայտնի չէ նաև, թե որքան լուրջ են անգլիացու առողջական խնդիրները։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Սելտա» հանդիպումը կմեկնարկի կիրակի՝ Երևանի ժամանակով 16:00-ին։