Նոր տեղեկություն Ռոբերտ Լևանդովսկու առողջական վիճակի մասին

Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ Ռոբերտ Լևանդովսկին կարող է մասնակցել «Ինտերի» դեմ խաղին։

Հարձակվողը խաղադաշտից դուրս է ապրիլի 19-ից՝ կիսաջլային վնասվածքի պատճառով։

«Նա կարող է վերադառնալ «Ինտերի» դեմ պատասխան խաղին»։ Ռոբերտը լավ է զգում, և նրա ապաքինումը շատ ավելի լավ է ընթանում, քան մենք սպասում էինք։

Նա իսկական պրոֆեսիոնալ է և միշտ աշխատում է 100%-ով պատրաստ լինելու համար։ Նա կարող է խաղադաշտ վերադառնալ երեքշաբթի օրը», – ասել է «Բարսելոնայի» մարզիչը