«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի երկարաձգելու գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ։
«Պայմանագրիս ժամկետի ավարտից հետո կհեռանամ «Սիթիից», ինչից հետո մարզչական կարիերայումս դադար կվերցնեմ։ Դեռ չգիտեմ՝ այլևս կվերադառնամ, թե ոչ, բայց պատրաստվում եմ մի փոքր հանգստանալ», – ասել է 54-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։