Նոր տեղեկություն Լաուտարո Մարտինեսի առողջական վիճակի վերաբերյալ

Իտալական «Ինտերը» պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի վիճակի վերաբերյալ։

Մարտինեսը վնասվածք ստացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին խաղի ժամանակ (3-3), որի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը խաղակեսի ավարտին։

«Մարտինեսն այսօր առավոտյան տարբեր հետազոտություններ է անցել։ Արգենտինացի հարձակվողի մոտ ձախ ազդրի ճկող մկանների լարվածություն է հայտնաբերվել», – հաղորդում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը։

Այս պահին անհայտ է մնում, թե որքան կարող է բաց թողնել խաղացողը։ Չեմպիոնների Լիգայի խաղարկության պատասխան խաղը «Ինտերի» և «Բարսելոնայի» միջև նախատեսված է մայիսի 6-ին։