«Ռեալ Մադրիդը» որոշել է չերկարաձգել պայմանագիրը պաշտպաններից մեկի հետ

«Ռեալ Մադրիդի» փորձառու խաղացողներից մեկy, ամենայն հավանականությամբ, կհեռանա ամռանը։ Մադրիդյան ակումբը չի պլանավորում երկարաձգել պայմանագիրը պաշտպան Լուկաս Վասկեսի հետ, ով հուլիսին կդառնա 34 տարեկան։

Այս մասին հաղորդում է Ok Diario-ն։ «Ռեալ Մադրիդը» կարող է Վասկեսի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքել միայն կարճ ժամանակահատվածով՝ մինչև Աշխարհի ակումբային առաջնության ավարտը, այսինքն՝ մինչև հուլիսի կեսերը։

Լուկաս Վասկեսն իր գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է «Ռեալ Մադրիդում»։ Բացառություն է կազմում 2014/2015 մրցաշրջանը, երբ ֆուտբոլիստը վարձավճարով ներկայացնում էր «Էսպանյոլը»։