Հայաստանի Գավաթ․ Հայտնի է եզրափակչի անցկացման օրը և ժամը

Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա Մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Ռուի Մոտայի գլխավորած թիմը կարողացավ հաղթահարել «Վանի» արգելքը, իսկ «Արարատ-Արմենիան»՝ Եղիշե մելիքյանի գլխավորած «Փյունիկի» արգելքը։