Հարրի Մագուայրը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղային խնդիրները

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարրի Մագուայրը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ատլետիկի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից (3-0) հետո ամփոփել է մրցաշրջանի առաջին արդյունքները։

«Սա հիասթափեցնող մրցաշրջան էր, դրանում կասկած չկա։ Մենք չափազանց անկայուն ենք եղել մրցաշրջանի սկզբից ի վեր։ Կարծում եմ՝ վերջերս արդյունքները բարելավվել են։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ խաղերում կան հիմնական ասպեկտներ, որոնցում մենք՝ որպես խաղացողներ, պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրենք և դրանք փոխենք մեր օգտին։ Կային շատ խաղեր, որտեղ շանսերը 50-50 էին, բայց մենք արդյունքներ չստացանք։ Եվ դա այն բանն է, որի վրա մենք պետք է աշխատենք որպես թիմ», – ասել է Մագուայրը Sky Sports-ին։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։