«Չելսիի» հարձակվող Քրիստոֆ Նկունկուն կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ անգլիական ակումբ՝ «Լիվերպուլը»։
Գործարքը կարող է տեղի ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նկունկուի արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։
Նկունկուն այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 խաղ, դառնալով՝ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: