«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող էր մի քանի տարի առաջ հայտնվել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի տվյալներով՝ «Բարսելոնան» մոտ էր հարձակվողին ութ միլիոն եվրոյով գնելուն, երբ նա դեռ խաղում էր Արգենտինայում (մինչև 2018 թվականը):
Սակայն ակումբը չկարողացավ միաձայն համաձայնության գալ Մարտինեսի տրանսֆերի հարցում, ուստի որոշեց կենտրոնանալ այլ առաջնահերթությունների վրա։
Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը «Ինտերի» կազմում անցկացրել է 47 խաղ, խփել 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Մարտինեսի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: