«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը օգտակար է եղել «Քաղաքացիների» համար։
«Այս տարին ինձ շատ բան սովորեցրեց։ Չկա մեկ պատճառ, թե ինչու էր դժվար։ Կան բազմաթիվ մանրամասներ, օրինակ՝ իմ կայացրած սխալ որոշումները։ Այսպիսով, այս տարին անձամբ ինձ շատ բան սովորեցրեց։
Ես գիտեի, որ կլինի մի պահ, երբ մենք կսայթաքենք, բայց մենք շատ ենք ընկել։ Մենք չէինք սպասում, որ այդքան շատ կլինի, բայց մենք չենք կարող բոլորին հաղթել», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտից չորս տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» 61 միավորով չորրորդ տեղում է։