«Բարսելոնայի» կիսապաշտպանը ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն վնասվածքից հետո վերադարձել է թիմի հետ մարզումներին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

21-ամյա իսպանացին մարտին դուրս էր մնացել խաղադաշտից աջ ծնկի կողմնային կապանի մասնակի պատռվածքի պատճառով։ Նա պետք է բաց թողներ մրցաշրջանի մնացած մասը, բայց հիմա կա հնարավորություն, որ կիսապաշտպանը կկարողանա մասնակցել մի քանի խաղի։

Այս մրցաշրջանում Կասադոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ, խփել մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։