Առնե Սլոտը խոսել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագայի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագայի մասին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»:

«Եթե որևէ նորություն լինի, դուք առաջինն եք իմանալու դրա մասին… Բայց քանի դեռ նորություն չունենք, սա նրա իրավիճակը քննարկելու տեղը չէ», – ասել է Սլոտը մամուլի ասուլիսի ժամանակ։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 41 խաղի, խփել չորս գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։